Վարչապետը քննարկել է կուտակային համակարգը ՏՏ ոլորտի ղեկավարների հետ

16.04.2014 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին:

«Մենք շարունակելու ենք զարգացնել եւ ամրապնդել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ մեր համագործակցությունը: Համոզմունք ունեմ, որ դա շատ կարևոր է մեր երկրի,  տնտեսության, քաղաքացիական հասարակության համար: Տրամադրված եմ ավելի ակտիվացնելու մեր հանդիպումներն ու քննարկումները, լսելու ձեր մտահոգությունները եւ առաջարկությունները», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

«ՀՀ վարչապետը ներկաների հետ քննարկել է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման արդյունքում ստեղծված իրավիճակը եւ կարևորել երկխոսության ձևաչափի շրջանակում հարցերի շարունակական քննարկումը», - հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Դիտում՝ 2579

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW