Ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ժամանակին կնքել նոր ԱՊՊԱ պայմանագրեր

15.04.2014 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 129-րդ հոդվածի համաձայն`

- ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տեւել է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5,000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100,000 ՀՀ դրամի չափով:

Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100,000 ՀՀ դրամի չափով:

Բյուրոն հորդորում է բոլոր այն անձանց, ում ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, ժամանակին միջոցներ ձեռնարկել նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար:
 

Դիտում՝ 1638

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW