Facebook-ը պատրաստվում է դառնալ էլեկտրոնային վճարային համակարգ
14.04.2014 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Facebook-ը պատրաստվում է դուրս գալ ֆինանսական ծառայությունների եվրոպական շուկա. մոտ ապագայում ընկերությունը կարող է Իռլանդիայի ԿԲ-ի կողմից ստանալ դրամական փոխանցումների իրականացման եւ էլեկտրոնային փողերի հետ աշխատանքի լիցենզիա:
Այս մասին հաղորդում է Rbc.ru-ն, վկայակոչելով The Financial Times-ը: Բրիտանական թերթը, հիմնվելով բանակցություններին մասնակցող սեփական աղբյուրների վրա, նշում է, որ սոցիալական ցանցը կարգավորողից դրական պատասխան կարող է ստանալ արդեն մոտակա շաբաթներին:
Իռլանդիայում է տեղակայված Facebook-ի միջազգային գլխավոր գրասենյակը:
Էլեկտրոնային փողերի հետ աշխատանքի թույլտվությունը՝ ֆինանսական ծառայությունների անձնագրայնացման շնորհիվ, Facebook-ին թույլ կտա աշխատել ԵՄ ողջ տարածքում (անձնագրայնացումը թույլ է տալիս ԵՄ անդամ երկրներից որեւէ մեկի կողմից լիցենզիա ստանալու դեպքում աշխատել ԵՄ անդամ մյուս երկրներում եւս): Դե ֆակտո սա նշանակում է, որ Facebook-ը կդառնա էլեկտրոնային վճարային համակարգ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: