Երեւանում այսօր հիշում են Պեռնո-Ռիկար-ի հիմնադիր Պոլ Ռիկարին

11.04.2014 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր հիշում են Պեռնո-Ռիկար ընկերության հիմնադիր Պոլ Ռիկարին:

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում այսօր կկայանա Պոլ Ռիկարի կյանքի եւ գործունեության վերաբերյալ կլոր սեղան, որին կմասնակցեն նրա դուստրը`Միշել Ռիկարը եւ թոռը` Ֆրանսուա Գզավյե Դիազը, ով  Պեռնո Ռիկար Խմբի անդամ հանդիսացող Ռիկար ընկերության գլխավոր տնօրենն է:

Ֆրանսիական ամենախոշոր ձեռնարկություններից մեկի` Պեռնո-Ռիկար ընկերության հիմնադիր Պոլը հայտնի Ռիկար պաստիսի ստեղծողն է: Նրա հիմնադրած Պեռնո Ռիկար ընկերության 96 արտադրական հիմնարկներում, այդ թվում նաեւ Երեւանի կոնյակի գործարանում, աշխատում է շուրջ 19.000 մարդ:

«Ֆրանսիայի արդյունաբերական ձեռնարկության պատմության մեջ կարելի է առանձնացնել մի քանի նշանավոր անուններ, որոնցից մեկը Պոլ Ռիկարն է: Արդյունաբերության մեջ ունեցած մեծ վաստակից բացի նա նաեւ մեծ մեկենաս է եղել»,-ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Դեսպանն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել Երեւանի կոնյակի գործարանին, որը ղեկավարում է Պեռնո-Ռիկար Հայաստանը` նշելով, որ յուրահատուկ կապով են կապված ԵԿԳ-ի հետ:

Պոլ Ռիկարի դուստրը շնորհակալություն է հայտնել հորը նվիրված միջոցառման համար եւ նշել, որ «նա եղել է  մեծ մարդասեր, որի մեծագույն ցանկությունը մարդկանց երջանկացնելն էր»:

Խոսելով հայկական արտադրության կոնյակի եւ գինու մասին՝ ֆրանսիացի հյուրերը հիացմունքով նշել են, որ արդեն փորձել են դրանք, եւ նկատել. «Հյաստանում եւս խմիչքը պատրաստվում է մեծ սիրով ու կրքով»:

Հարցին, թե ինչո՞ւ հայկական կոնյակը չի արտահանվում Ֆրանսիա, Ֆրանսուա Գզավյե Դիազը կատակել է. «Եթե ժամանակին Իոսիֆ Ստալինը երկու շիշ հայկական կոնյակ նվիրեր ոչ թե Ուինսթոն Չերչիլին, այլ Շառլ դե Գոլին, այսօր այլ պատկեր կունենայինք»:

Խոսելով հայկական եւ ֆրանսիական կոնյակների տարբերության մասին` նա նշել է, որ դրանք միանգամայն տարբեր, բայց առանձնահատուկ յուրահատկություններով օժտված պրոդուկտներ են. «Ֆրանսիական կոնյակը մեծ մասսայականություն է վայելում ասիական երկրներում, իսկ հայկականը` Ռուսաստանում»,- ասել է Ֆրանսուա Գզավյե Դիազը:

Պոլ Ռիկարի կյանքին եւ գործունեությանը նվիրված կլոր սեղանին կհաջորդի Ժակլին Օդրի «Շիկահեր նավը» ֆիլմի ցուցադրությունը, որի պրոդյուսերն է եղել Պոլ Ռիկարը:

Դիտում՝ 1574
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW