Արդշինինվեստբանկը միացել է «ANELIK» համակարգին

11.04.2014 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինինվեստբանկն իր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների եւս մեկ՝ «ANELIK» համակարգը, որը սպասարկվում է բանկի՝ ՀՀ եւ ԼՂՀ տարածքում գործող 56 սպասարկման կետերում:

«ANELIK» համակարգով հնարավոր է ԱՄՆ, Եվրոպա եւ ԱՊՀ երկրներ ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ՌԴ ռուբլով:

«ANELIK»-ի հետ ձեռք բերված հատուկ պայմանավորվածության շնորհիվ Արդշինինվեստբանկից հնարավոր կլինի ստանալ կամ ուղարկել փոխանցումներ 0.5% սակագնից սկսած: Փոխանցումն ուղարկելու համար վճարում է միայն ուղարկողը, իսկ այն հնարավոր է ստանալ ուղարկելուց անմիջապես հետո:

«Իր հիմնական ցուցանիշներով, այդ թվում միջազգային դրամական փոխանցումների սպասարկման ցուցանիշով, Արդշինինվեստբանկն ավանդաբար ընդգրկված է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցուցակում: Համալրելով վճարային համակարգերի ցանկը «Anelik» դրամական փոխանցումների համակարգով` Արդշինինվեստբանկը մրցունակ պայմաններով իրականացնում է բոլոր առաջատար վճարային համակարգերի  սպասարկումը` Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria եւ Быстрая Почта», - նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 6766
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW