Ներկայացվել է ՍԴ որոշման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը

10.04.2014 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ արդարատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրել է գործադիրի միասնական իրավական դիրքորոշումն ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ «Կուտակայաին կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման եզրափակիչ` 7-րդ կետի համաձայն, որոշման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 30-ն է: Ուստի, ըստ փոխնախարարի, պարտադիր կուտակային վճարները պետք է կատարվեն:

Ինչ վերաբերում է արդեն կատարած վճարների վերադարձման մեխանիզմին, ապա, ըստ կառավարության  դիրքորոշման, ՍԴ որոշումից բխում է, որ դա վերաբերում է մինչեւ սեպտեմբերի 30-ը կատարած վճարներին:

Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը ուժի մեջ է պարտադիր կուտակային բաղադրիչը եւ դրա մասին տույժի նորմը:

Դիտում՝ 2799

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW