Ներմուծման գծով Հայաստանը Վրաստանի իններորդ խոշորագույն գործընկերն է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի առաջին 7 ամիսներին ներմուծումը Հայաստանից տարեկան կտրվածքով աճել է 77.4%-ով՝ հասնելով $210.2 միլիոնի: «Բիզնես Վրաստան» գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանից ներմուծման այս զգալի աճը հիմնականում պայմանավորված է պղնձի հանքաքարերի եւ խտանյութերի մատակարարումների աճով։ Դրանց ներմուծումը գրեթե քառապատկվել է՝ նախորդ տարվա հունվար-հուլիսի $32.3 միլիոնից 2026 թվականի նույն ժամանակահատվածում հասնելով $122.3 միլիոնի։Ավելի չափավոր աճ է գրանցվել մարդատար ավտոմեքենաների, թանկարժեք մետաղների հանքաքարերի եւ խտանյութերի, ինչպես նաեւ շոկոլադի եւ այլ պատրաստի սննդամթերքի ներմուծման դեպքում։Ընդհանուր առմամբ, Հայաստանը դարձել է Վրաստանի 7-րդ խոշորագույն առեւտրային գործընկերը 2026 թվականի առաջին 7 ամիսներին՝ $591.3 միլիոն առեւտրային շրջանառությամբ։Այս ժամանակահատվածում Վրաստանից Հայաստան արտահանումը կազմել է $381.1 միլիոն, տարեկան կտրվածքով աճելով 31.2%-ով։ Tweet Դիտում՝ 3782