Տիգրան Սարգսյանը «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի մասնակիցներին առաջարկել է երկխոսել

09.04.2014 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը քիչ առաջ Հանրապետության հրապարակում այցելել է «Դ!ԵՄ ԵՄ» ակցիայի նստացույցի անդամներին` առաջարկելով երկխոսել:

«Մենք պատրաստել ենք առաջարկություններ: Այն աշխատանքային խումբը, որին ունեք առաջարկություններ, պատրաստ է լսել դրանք եւ քննարկել: Առաջակում եմ բարձրանանք Ֆինանսների նախարարության դահլիճ ու քննարկել ձեզ հուզող  հարցերը»,- ասել է Տիգրան Սարգսյանը եւ նշել, որ չի կարող Հանրապետության հրապարակում քննարկել օրենսդրական փոփոխությունների հարցը` միաժամանակ խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Ակցիայի անդամները փորձել են հնչեցնել իրենց հուզող հարցերը, որին ի պատասխան Սարգսյանը հայտնել է, որ կառավարությունը պատրաստ է ցանկացած պահի երկխոսել` ուժի մեջ պահելով Ֆինանսների նախարարությունում հարցերի քննարկման առաջարկը:

Ի պատասխան նախաձեռնության անդամներից Դավիթ Մանուկյանը հայտարարել է, որ չեն պատրաստվում երկխոսել ՍԴ որոշման վերաբերյալ, «քանի որ այն ենթակա է անհապաղ կատարման»:

Դիտում՝ 2192

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW