ԵվրԱզԷս-ի հիմնադրամը կարող է ֆինանսավորել «Հյուսիս-Հարավ» ծրագիրն արդեն այս տարի

08.04.2014 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ավարտվել է բազմակողմ առաքելության այցը Հայաստանում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության վայր:

Առաքելության կազմում էին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փորձագետները, «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման խմբի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Egis (Ֆրանսիա) ընկերության տեխնիկական խորհրդատուները:
 
Առաքելության շրջանակներում փորձագետները զննել են ծրագրի իրականացման նախատեսվող հատվածները եւ գնահատել են ճանապարհային միջանցքի առանձին հատվածների ներկայիս վիճակը մայրուղու Քաջարան-Ագարակ հատվածում:   

ԵԱԶԲ փորձագետների` առաքելությանը մասնակցելու նպատակն էր վերլուծել մայրուղու անցկացման վերաբերյալ խորհրդատուի առաջարկած տարբերակները, ինչպես նաեւ հավաքագրել տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ԵվրԱզԷս հակաճգնաժամային հիմնադրամի Խորհրդի կողմից ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

$ 100 մլն ծավալի ծրագիրը պատրաստվում է ԵԱԶԲ-ի կողմից` Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ փոխգործակցությամբ:

Հակաճգնաժամային հիմնադրամի Խորհրդի կողմից ծրագրի վերջնական հաստատման դեպքում (նախանշված է հունիսին) ծրագրի ֆինանսավորմանն ուղղված միջոցները կարող են հատկացվել արդեն 2014 թվականին:

Դիտում՝ 4842

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW