Հայաստանյան մոտ 30 ընկերություն կներկայացնի իր ներուժը Աշգաբատում

07.04.2014 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանյան մոտ 30 ընկերություն կմասնակցի Աշգաբատ քաղաքում կազմակերպվող Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողովին եւ բազմաոլորտային ցուցահանդեսին՝ ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում:

Ինչպես հայտնել են Զարգացման հայկական գործակալությունում, մասնակից ընկերությունները կներկայացնեն հետեւյալ ոլորտները. սնունդ (կաթնամքերք, մսամթերք, հրուշակեղեն, սուրճ, կոնյակ, գինի, պահածոներ եւ հյութեր), տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, շինարարություն, կոշկեղեն, ոսկերչություն, զբոսաշրջություն:

Գործարար համաժողովի համակազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների (Գործատուների) Միությունը:

2013 թ-ին Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է $21.6 մլն: Արտահանումը կազմել է $19.0 մլն, իսկ ներմուծումը՝ $2.6 մլն: 2012 թ-ի համեմատ արտահանումն աճել է 37.6%-ով, իսկ ներմուծումը՝ նվազել 81.2%-ով:

Դիտում՝ 1497
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW