ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն արժանացել է Raiffeisen-ի որակի սերտիֆիկատի

07.04.2014 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ավստրիական Raiffeisen Bank International-ը բարձր գնահատականի է արժանացրել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի 2013 թվականի ընթացքում միջազգային SWIFT փոխանցումների ոլորտում անթերի աշխատանքը` շնորհելով որակի սերտիֆիկատ:

Սերտիֆիկատը շնորհվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից փոխանցումները միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնելու համար, ինչի արդյունքում չի պահանջվել մարդկային գործոնի միջամտություն, եւ փոխանցումներն իրականցվել են ավտոմատ եղանակով:

Բանկի փոխանցումների 99,9%-ը համապատասխանում է միջազգային STP (Straight Through Processing) որակի միջազգային ստանդարտներին, որը շատ բարձր ցուցանիշ է, հայտնել են բանկում:

Դիտում՝ 3987
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW