2014թ. մարտ ամսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեւորահոսքը ավելացել է 19 %-ով:Մասնավորապես, եթե 2013թ. մարտին «Զվարթնոց»-ի ծառայություններից օգտվել է 102 295 ուղեւոր, ապա 2014թ. մարտի ցուցանիշը կազմում է 122 056 ուղեւոր:Չվերթերի աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 17%: 2014թ. մարտին կատարվել է 1517 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1295 չվերթի դիմաց:Եթե 2013թ. մարտին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ, ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:«Վերջին 6 ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է եւ ուղևորների թվի, եւ չվերթերի թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է», - նշված է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1418