Նախատեսվում է մոտ 6 մլրդ դրամի վարկային միջոցներ տրամադրել տուժած գյուղացիներին

03.04.2014 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ կառավարությունը պետբյուջեից գումար կհատկացնի` աջակցելու վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխություններից տուժած գյուղացիներին:

Վարչապետը նշել է, որ անբարենպաստ եղանակային պայմանների հետեւանքով վնասներ են արձանագրվել 11,5 հազար հա հողատարածքում:

«Այս պահին ուսումնասիրություններ են անցկացվում ըստ տնտեսությունների, որպեսզի աջակցությունը լինի առարկայական: Մտադիր ենք  աջակցություն ցուցաբերել նաեւ սերմերի եւ պարարտանյութի տեսքով»,- ասել է նա:

Աջակցության համար կառավարությունը դիմել է նաեւ Կենտրոնական բանկին, որի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ աշխատանքներ են տանում առեւտրային բանկերի հետ. «Խոսքը շուրջ  6 մլրդ դրամի վարակային ներդրումների մասին է»:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ գյուղացիներին այս տարի կօգնեն` շարժվելով  նախորդ տարի Արմավիրի մարզում կարկուտի հետեւանքով տուժածների օգնության  օրինակով:

Դիտում՝ 1301
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW