ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է 2 մարզային մասնաճյուղ

02.04.2014 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ծաղկահովիտի եւ Ապարանի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից նորացված եւ վերանորոգված մասնաճյուղերում` ք. Ապարան, Բաղրամյան 14 եւ  գ. Ծաղկահովիտ, Բժշկյան փող. 9/4 հասցեներով:

Ինչպես հայտնել են բանկում, վերանորոգված մասնաճյուղերը հաճախորդներին հնարավորություն կտան սպասարկվելու հարմարավետ, տեխնիկապես լավ բարեկարգված գրասենյակներում եւ ստանալու ֆինանսական խորհրդատվություն մասնագիտացված անձնակազմից:

Մասնաճյուղերում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի եւ սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին: Մասնաճյուղերը կսպասարկեն հաճախորդներին մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:

 ««Ծաղկահովիտ» եւ «Ապարան» մասնաճյուղերի ռեֆորմատը հերթական քայլն է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի ռազմավարությամբ որոշված խնդրների լուծման ուղղությամբ: Մենք  նախատեսում ենք բացել նաեւ նոր մասնաճյուղեր եւ կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր բանկի ծառայությունները լինեն հասանելի Հայաստանի բոլոր բնակիչներին, իսկ մեր պրոդուկտային ընտրանին մշտապես համալարվի եւ ընդլայնվի», - նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 3075
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW