Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին:Կառավարությունը վերանայել է 2008թ. ընդունված «Կայուն զարգացման ծրագիրը»` հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված միտումներն ու նոր իրողությունները: «Վերանայված ծրագիրը նպատակ ունի հետճգնաժամային ռազմավարական համակարգված շրջանակ ապահովել կառավարության քաղաքականության ուղղությունների ձեւավորման համար: Ծրագիրը կառավարությանը հնարավորություն է ընձեռելու միավորելու ազգային կարողությունները երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականի ձեւավորման շուրջ` հաշվի առնելով ձեռք բերված փորձը, առկա պայմաններն ու համընդհանուր զարգացման մարտահրավերները», - հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:Փաստաթղթում նախանշված են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունների ընդհանրական համախումբը, նպատակները, զարգացման հիմնական խոչընդոտները եւ սահմանափակումները, գերակա նպատակներին հասնելու համար անհրաժեշտ առանցքային բարեփոխումներն ու քաղաքականության գործիքները, ինչպես նաեւ հիմնական ռիսկերը: «Կառավարության երկարաժամկետ զարգացման ռազմավարության գերխնդիրը բնակչության նյութական եւ ոչ նյութական բարեկեցության անշեղ ավելացումն է։ Երկրի զարգացման ներկա փուլի առանձնահատկություններից ելնելով՝ որակյալ եւ բարձր արտադրողականություն ապահովող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով զբաղվածության ընդլայնումը հռչակված է որպես ծրագրի հիմնական նպատակ», - ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 4888