Ամփոփվել են պատասխանատու հանքաարդյունաբերությանը նվիրված համաժողովի արդյունքները

27.03.2014 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Մարտի 26-ին Երեւանում ամփոփել են «Պատասխանատու հանքաարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» համաժողովի արդյունքները:

ԱՄՆ անտառային ծառայության նախկին աշխատակից, ընդերքի հետազոտական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Մայքլ Բրնսայդի կարծիքով, Հայաստանը նախ պետք է անդրադառնան անցյալից եկող խնդիրներին, ապա նոր քայլեր մշակայի ապագայի համար:

«Հայաստանի օրենսդրությանը հասցրել եմ ծանոթանալ, նկատեցի, որ շատ չափանիշներ ավելի խիստ են, քան ԱՄՆ-ում», - ասել է նա:   

ՀԲ հանքաարդյունաբերության գծով ավագ փորձագետ Գարի Միրլենի կարծիքով, Հայաստանում հանքաարդյունաբերության հանրային հատվածում կարողությունների լրացուցիչ խնդիր կա, կան մի շարք կանոնակարգեր, որոնք օրենսդրորեն դեռեւս մշակված չեն, պետք է որոշակիացվեն նաեւ իրավական ակտերը:
 
ՀՀ վարչապետի խորհրդական Կարապետ Վարդանյանը նշել է, որ համաժողովի ընթացքում հնչած բոլոր հարցադրումները լսելի կլինեն ՀՀ կառավարության կողմից եւ կազդեն կառավարության հետագա որոշումների վրա:

Lydian International ընկերության ավագ փոխնախագահ Դիդիե Ֆոլենը նկատել է, որ 20 տարի առաջ հետազոտական փուլում գտնվող որեւէ ընկերություն չէր զբաղվում համայնքների զարգացման ծրագրով, իսկ այսօր պատկերն այլ է: «Ներկայումս մենք վերապատրաստում ենք տեղի բնակչությանը աշխատանքի համար, որպեսզի լուծվի նաեւ աշխատատեղի հարցը: Մեր թիմը իրականացրել է բազում բնապահպանական եւ սոցիալական հետազոտություններ, որոնք ներկայացվել են հանրային քննարկման», - ասել է Lydian International-ի ավագ փոխնախագահը:

Դիտում՝ 1323
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW