ՀՀ Կենտրոնական բանկի պատվիրակությունը մեկնել է Պեկին

26.03.2014 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ  Պեկին է մեկնել ԿԲ-ի պատվիրակությունը, որի կազմում են  ֆինանսական եւ ֆինանսական համակարգի կարգավորման ստորաբաժանումների ղեկավարները:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, Պեկինում Արթուր Ջավադյանը կհանդիպի Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ, որի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կենտրոնական բանկերի միջեւ համագործակցության վերաբերյալ հարցեր:

Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել ՀՀ կենտրոնական բանկի եւ Չինաստանի ազգային բանկի միջեւ  համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է երկու երկրների միջեւ փորձի փոխանակման իրականացում դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության, վճարահաշվարկային ոլորտներում, ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում համագործակցության ամրապնդում:

Դիտում՝ 2009

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW