Հայաստանում հանքաարդյունաբերության մեծ ներուժ կա, կարծում են ՄՖԿ-ում
25.03.2014 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Գեոթիմ

Երեւան: Մեդիամաքս: Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) ներկայացուցիչ Ֆերնարդո Ռուիս-Միերն այսօր ասել է, որ Հայաստանում հանքաարդյունաբերության մեծ ներուժ կա, բայց այն դեռ հայտնի չէ որպես ներդրումների համար նպաստավոր երկիր:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ֆերնարդո Ռուիս-Միերն այս մասին ասել է «Պատասխանատու հանքաարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» համաժողովի ժամանակ:
Նա շեշտել է, որ միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող հանքաարդյունաբերող ընկերությունները հետեւում են ֆինասավորող կառույցի բնապահպանական պահանջներին:
«Որեւէ ֆինանսավորող չի ցանկանա հայտնվել, օրինակ, Financial Times-ի առաջին էջին` որպես մի ընկերության ֆինանսավորող, որը խախտում է բնապահպանական կամ սոցիալական նորմերը», - նկատել է Ֆերնարդո Ռուիս-Միերը:
ՄՖԿ մեկ այլ ներկայացուցիչ Կարսթն Ֆուելսթրը խոսել է հանքաարդյունաբերական ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորման երաշխավորման նպատակով ռիսկերի մեղմացման ճանապարհների մասին:
Անդրադառնալով Լիդիան ընկերության ֆինանսավորմանը, որը Հայաստանում իրագործում է Ամուլսարի ծրագիրը, Կարսթն Ֆուելսթրը նշել է, որ «մինչ օրս ընկերության կողմից իրականացված ծրագրերը համապատասխանում են ՄՖԿ բնապահպանական եւ սոցիալական չափանիշներին»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: