Վարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են տնտեսության վիճակը

25.03.2014 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:

Մարկ Հորթոնը վարչապետին շնորհավորել է ԱՄՀ-ի կողմից հաստատված 125 մլն դոլար արժողությամբ «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի կապակցությամբ:

«ԱՄՀ խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը եւ ապագայի հեռանկարները: Բոլոր տնօրենները, հատկապես եվրոպական պետությունները ներկայացնող, իրենց օժանդակությունն են հայտնել Հայաստանին»,- նշել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ հաստատված նոր ծրագիրը հաջողությամբ կիրականացվի, ինչպես նախորդը:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին եւ հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր:

Մարկ Հորթոնը ընդգծել է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել այդ հարցին:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է հետագայում եւս իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին՝ հնարավոր ռիսկերի եւ մարտահրավերների հաղթահարման գործում:   

Դիտում՝ 1362
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW