Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնելու համար ՀՀ կառավարության վրա ճնշում չի գործադրում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:«Դժվար եւ վաղաժամ է ենթադրել, թե ինչ արձագանք կլինի ՀՀ կառավարության կողմից, եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի բարեփոխումները կամ դրանց մի մասը: Ակնհայտ է, որ կարեւոր է ապագայի համար մշակել այնպիսի ծրագիր, որը կնպաստի երկրի տնտեսական աճի խթանմանը եւ աղքատության նվազեցմանը», - ասել է նա:Մարկ Հորթոնը նշել է, որ բարեփոխումները նախապատրաստվել են բավական երկար ժամանակահատվածում եւ, ԱՄՀ տեսանկյունից, ունեն հստակ նպատակներ, որոնցից ամենակարեւորը երկրի տարեց բնակչության շրջանում աղքատության նվազեցումն է: «Կարծում ենք, Հայաստանում տեղի են ունեցել խորհրդակցություններ պետական այրերի ու շահագրգիռ անձանց հետ, եղել է նաեւ խորհրդակցությունների գործընթաց այլ պետությունների եւ առաջատար կառույցների հետ` ինչպիսիք են ԱՄՆ ՄԶԳ-ն եւ Համաշխարհային բանկը: Երբ եկել է բարեփոխումներն ի կատար ածելու ժամանակը, իշխանությունները գտել են գույքի կամ ակտիվների բարձրակարգ կառավարիչների: Մեր կարծիքով, դա լավ մտածված փոփոխություն է, որը լավ արդյունք է տալու»,-ասել է նա: Tweet Դիտում՝ 1390