2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները 15%-ով բարձրացնելուց հետո Հայաստանում շուրջ 5 անգամ կրճատվել է ծայրահեղ աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացող անձանց թիվը:Այսօր կառավարությունում այս տվյալներն է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:Նախարարի խոսքով, կենսաթոշակների բարձրացումից հետո, նախկինում ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ ստացող 68 հազար կենսաթոշակառուների թիվն այս տարի նվազել եւ կազմել է 12 800: 40%-ով նվազել է աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը՝ 230 հազարի փոխարեն 138 հազար, իսկ աղքատության վերին շեմից ցածր ստացող կենսաթոշակառուների թիվը նախկինում 333 հազարի փոխարեն կազմել է 292 հազար: «Կենսաթոշակների թիրախավորված բարձրացումն էապես նվազեցրեց կենսաթոշակառուների շրջանում աղքատության մակարդակը», - ասել է նախարարը: Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2014թ. պետբյուջեում ներառվել է 29 մլրդ դրամ՝ կենսաթոշակների բարձրացման նպատակով: Tweet Դիտում՝ 1509