Ռուսաստանից կապիտալի արտահոսքը I եռամսյակի ընթացքում կկազմի մինչեւ $75 մլրդ

19.03.2014 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանի Բանկին դեռ չի հաջողվում դադարեցնել կապիտալի «փախուստը» Ռուսաստանից, այսօր գրել է РБК Daily-ն:  

Թերթի տվյալներով, հունվար-փետրվար ամիսների ընթացքում Ռուսաստանից «արտահոսել է» $35 մլրդ, մոտավորապես նույն թիվը կարող է գրանցվել մարտի ընթացքում: Գայդարի անվ. տնտեսական քաղաքականության ինստիտուտի գնահատմամբ, I եռամսյակում արտահոսքը կկազմի $73-75 մլրդ, իսկ «ՎՏԲ Կապիտալ»-ի կանխատեսմամբ` $65-70 մլրդ:   

«Ներկայումս Ռուսաստանի Բանկը չի դիտարկում կապիտալի շարժը սահմանափակող միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունը»,- РБК-ին ասել են ՌԴ ԿԲ մամուլի ծառայությունում` հավելելով, որ կարգավորչի կողմից արդեն ընդունված որոշումները դեռեւս թույլ են տալիս զսպել փոխարժեքի չափից դուրս տատանումները եւ կանխարգելում են ֆինանսական կայունության ռիսկերը:

Դիտում՝ 3484

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW