Հայբիզնեսբանկն ընդլայնում է համագործակցությունը Czech Airlines-ի հետ

18.03.2014 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը գործարկել է  մինչեւ  50 օր արտոնյալ ժամանակահատվածով    «ABB - ԱՎԻԱ+» վարկային գծեր բանկի եւ Չեխական ավիաուղիների Visa համատեղ քարտերով:

Վարկային գիծը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ դրական վարկային պատմություն եւ բանկ ներկայացնել անձնագիր ու սոցիալական քարտ:

Հայբիզնեսբանկի եւ Չեխական ավիաուղիների  համատեղ քարտերը նախատեսված են հաճախ ճանապարհորդող անձանց համար, ովքեր օգտվում են Czech Airlines, Aeroflot, Air France, KLM, Alitalia եւ Sky Team անդամ այլ ավիաընկերությունների, ինչպես նաեւ Etihad Airways ավիաընկերության թռիչքներից:

Կատարելով քարտով գնումներ եւ օգտվելով վերոնշյալ ավիաընկերությունների թռիչքներից,  քարտապանները կուտակում են բոնուսային մղոններ, որոնցով հնարավոր է.

- ստանալ Czech Airlines, Etihad Airways կամ SkyTeam-ի անդամ ավիաընկերությունների բոնուսային տոմս,

- կատարել տոմսի դասի փոփոխություն մինչեւ բիզնես դաս SkyTeam-ի անդամ որոշ ավիաընկերությունների թռիչքների համար,

- մուտք գործել Պրահայի օդանավակայանի VIP սպասասրահներ,

- տեղափոխել լրացուցիչ ուղեբեռ եւ ստանալ այլ արտոնություններ:

Դիտում՝ 1742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW