Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է $30 մլն-ի ֆինանսավորման հատկացումը Հայաստանի կրթական ոլորտի բարելավման ծրագրին: Այն կաջակցի նախնական կրթության համար երեխաների պատրաստվածության եւ միջնակարգ դպրոցների ֆիզիկական պայմանների բարելավմանը: Այն նաեւ կխթանի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ու աշխատաշուկայի միջեւ կապերի մեծացումը: Աղքատ գյուղական բնակավայրերում նախադպրոցականների ընդգրկման ընդլայնմանը ուղղված նոր ծրագրի ներքո կբարելավվի առաջին դասարան ընդունվող երեխաների պատրաստվածությունը դպրոցին, որի արդյունքում տարեկան մոտ 2400 երեխա կդառնա շահառու: Մարզերում կվերակառուցվի 17 ավագ դպրոց, կիրականացվեն հիմնանորոգման եւ անվտանգության ստանդարտների բարելավման աշխատանքներ, որի շահառուները կհանդիսանան ավագ դպրոցի 10200 աշակերտներ: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է $37.5 մլն, որից $7.5 մլն տրամադրվում է ՀՀ կառավարության կողմից որպես համաֆինանսավորում: Համաշխարհային բանկը կտրամադրի $15 մլն փոխառություն ՄԶԸ ստանդարտ պայմաններով՝ 1.25% տարեկան տոկոսադրույքով, 25 տարի ժամկետով, 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Ինչպես նաեւ $15 մլն վարկ ՎԶՄԲ վերահաշվարկվող տոկոսադրույքով, 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով եւ մարման 25 տարի ժամկետով: Tweet Դիտում՝ 2825