Կառավարությունը դեմ է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններին

13.03.2014 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին :

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասել է, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել են առեւտրական եւ արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի՝ ներկայումս սահմանված 3,5% դրույքաչափը նվազեցնել մինչեւ 1,5%:

«Պատգամավորներին մենք առաջարկում ենք առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ առաջիկայում ԱԺ քննարկմանը օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացնելուց հետո», - ասել է նախարարը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն, անդրադառնալով օրինագծին, ասել է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների հարկման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել նաեւ ՀՀԿ-ն եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները:

«Մեր ընդունած տարբերակը պետք է ընդունելի լինի ոչ միայն կառավարության, այլեւ առաջին հերթին փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ այն կուսակցությունների համար, որոնք նույնպես տվյալ ոլորտի վերաբերյալ նախաձեռնություններ ունեն», - ասել է վարչապետը:

Դիտում՝ 1434
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW