2013 թ-ին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը թողարկել է 12 000 VISA միջազգային վճարային քարտ: Բանկի քարտերով այլ բանկերի առեւտրային կետերում իրականացված շրջանառության աճը 2012 թ-ի հետ համեմատ կազմել է 25%, իսկ Առէկսիմբանկի առեւտրային կետերում` 23%:Ինչպես նշել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը, 2014 թ-ին բանկը շարունակելու է ակտիվ համագործակցել VISA միջազգային համակարգի հետ: Նրա խոսքերով, համագործակցության ողջ ընթացքում՝ սկսած 2002 թ-ից, Առէկսիմբանկը թողարկել է մոտ 102 հազար VISA միջազգային վճարային քարտ:«Ակտիվորեն է զարգանում նաեւ վճարային քարտերի սպասարկման կետերի հատվածը: 2013-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործում է 78 բանկոմատ, 39 կանխիկացման կետ, 249 առեւտրային տերմինալ, ինչպես նաեւ 26 վիրտուալ տերմինալ»,- նշել է Բանկի ներկայացուցիչը:Առէկսիմբանկը հանդիսանում է միջազգային VISA, MasterCard եւ ArCa լոկալ վճարային համակարգերի լիիրավ անդամ: Բանկը թողարկում է VISA Electron, VISA Classic, VISA Gold, VISA Business, Maestro, MasterCard Standard եւ MasterCard Gold տիպի քարտեր, ինչպես նաեւ ArCa համակարգի երկու պրոդուկտ` Сlassic եւ ArCa կենսաթոշակային քարտեր: Tweet Դիտում՝ 2835