ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնն այսօր քննարկել են Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի՝ 2013 թվականին Վաշինգտոնում կայացած նիստի արդյունքները: Կողմերը խոսել են առաջիկա տարվա համար նախանշվող ծրագրերի մասին, որոնք ներառում են համագործակցություն էներգետիկայի դիվերսիֆիկացման ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում, աշխատանքներ ուղղված երկկողմ առեւտրի ու ներդրումների մեծացմանը, գործարար միջավայրի բարելավմանը: Ելնելով պետական գնումներում կատարված բարեփոխումների նախկին ձեռքբերումներից՝ Հայաստանը կշարունակի ԱՄՆ կառավարության հետ համագործակցությունը վերապատրաստման ու աջակցության ծրագրերում: Tweet Դիտում՝ 1364