Առէկսիմբանկը եւ Visa-ն ազդարարում են ոչ կոնտակտային քարտի սպասարկման մեկնարկը

27.02.2014 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը եւ Visa ընկերությունը հայտարարել են Հայաստանում ոչ կոնտակտային քարտի սպասարկման մեկնարկի մասին:

Մասնավորապես, այսօր տեղի է ունեցել Հայաստանում առաջին Visa payWave ոչ կոնտակտային գործարքը մայրաքաղաքի «Մոսկվիչկա» սուպերմարկետում: Մինչեւ ընթացիկ տարվա մայիս ամսվա ավարտը բանկը նախատեսում է սկսել Visa payWave քարտերի սպասարկման հնարավորությամբ վճարային տերմինալների տեղադրումը առեւտրի տարբեր կետերում, ինչպես նաեւ Visa payWave քարտերի թողարկումը բանկի հաճախորդների համար:  

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը դարձել է հայաստանյան առաջին բանկը, որը սկսել է երկրում ներդնել անկոնտակտ վճարումների ընդունման տեխնոլոգիան:

Visa payWave տեխնոլոգիան թույլ է տալիս մեկ շարժումով կատարել ակնթարթային վճարումներ բոլոր առեւտրի կետերում, որոնք համալրված կլինեն ոչ կոնտակտային հաշվիչ սարքավորումներով: Միաժամանակ, անհրաժեշտ չէ քարտը մտցնել վճարային տերմինալի մեջ, անդորրագիր ստորագրել կամ PIN-կոդ հավաքել մինչեւ 10 հազար դրամ գործարքների դեպքում: Քարտը կարելի է մոտեցնել անկոնտակտ տերմինալին` չհանելով դրամապանակից:  

«Visa payWave տեխնոլոգիան, որը հիմնված է չիպային քարտերի համար EMV միջազգային ստանդարտների կիրառման վրա, ապահովում է քարտերի եւ վճարային տերմինալների ֆունկցիոնալ համատեղելիությունն ամբողջ աշխարհում: Այսպիսով, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի ոչ կոնտակտային տերմինալներում կարող են ընդունվել բոլոր Visa payWave քարտերը` անկախ քարտի թողարկող բանկից կամ երկրից»,- նշել է Կովկասյան տարածաշրջանի երկրների գծով Visa-ի մենեջեր Իրինա Կամխաձեն:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանի խոսքերով, բանկը վաղուց եւ հաջողությամբ համագործակցում է Visa միջազգային վճարային համակարգի հետ:  

«Հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերություններ ստեղծելու մեր ռազմավարության մեջ կարեւորագույն գործոն է հանդիսանում սպասարկման որակն ու արագությունը, այդ պատճառով մեր հաճախորդների համար Visa payWave-ի կիրառմամբ անկոնտակտ վճարման առավելություններն ակնհայտ են. նախեւառաջ, դա առօրյա գնումներ կատարելու հարմարավետությունն է, անվտանգությունը եւ ժամանակի տնտեսումը»,- եզրափակել է Ռուբեն Խաչատրյանը:

Դիտում՝ 6025
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW