2013թ. արդյունքներով, ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է առաջատարը Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալով: «Ծավալների աճը պայմանավորված է ավանդների գրավիչ պայմաններով, որոնք թույլ են տալիս ավանդատուներին արդյունավետ եւ հարմարավետ ներդնել միջոցները բանկում եւ պլանավորել խնայողությունները»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:Ֆիզիկական եւ կորպորատիվ հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը 2013թ. արդյունքներով կազմել է 140.8 մլրդ դրամ:2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցների ծավալը մեկ տարում աճել է 41.2%-ով եւ կազմել 99.7 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է 84.6 մլրդ դրամ, մեկ տարում ավելանալով 42.9%-ով: Ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդների ծավալը կազմել է 15.1 մլրդ դրամ, մեկ տարում ավելանալով 32.2%-ով:Հաշվետու ժամանակաշրջանում կորպորատիվ հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը մեկ տարում աճել է 28.8%-ով եւ կազմել 41.1 մլրդ դրամ: Կորպորատիվ հաճախորդներից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 22,0 մլրդ դրամ, մեկ տարում ավելանալով 79.4%-ով:Կորպորատիվ հաճախորդներից ներգրավված ցպահանջ ավանդների ծավալը կազմել է մոտ 19.1 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 3141