ՀԲ. Կենսաթոշակային համակարգերի մեծ մասն արդեն սպառել է իրեն

24.02.2014 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բրյուսելում Եվրոպական Միության եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում հրապարակվել է  ՀԲ-ի «Հակադարձվող բուրգը. կենսաթոշակային համակարգերի ժողովրդագրական մարտահրավերները Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում» զեկույցը:

Փաստաթղթում նշվում է, որ կենսաթոշակային համակարգերի մեծ մասն արդեն «սպառել է իրեն», հաշվի առնելով հատկացումներ կատարողների թվի ավելացման ոչ մեծ հնարավորությունները՝ պայմանավորված աշխատանքային տարիքի ազգաբնակչության լճացմամբ ու նվազեցմամբ:

«Կենսաթոշակային համակարգերն այլեւս չեն կարող առատաձեռն կենսաթոշակներ խոստանալ հետզհետե ավելացող կենսաթոշակառուներին: Կյանքի տեւողության սպասվելիք աճը, ծնելիության կտրուկ անկումը, արտագաղթի ծավալների ավելացումը վտանգել են շատ ու շատ կենսաթոշակային համակարգերի ֆինանսական դրությունը»,- նշել է Աղքատության նվազեցման ու տնտեսական կառավարման հարցերով Համաշխարհային բանկի փոխնախագահ Անա Ռեւենգան:

Նրա փոխանցմամբ , «զեկույցը դիտարկում է լուծումների շրջանակը եւ եզրակացնում է, որ պետական կենսաթոշակային համակարգը պետք է առաջնայնություն տա բազային կենսաթոշակների ապահովմանը եւ միջոցներ պետք է ձեռնարկվեն աշխատանքային կյանքի երկարացման ու անհատական խնայողությունները խրախուսելու ուղղությամբ»:

Դիտում՝ 2981

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW