Տնտեսվարողները ՄՄ-ին միանալու համաձայնագրում որեւէ ռիսկ չեն տեսնում

21.02.2014 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ  էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական, Հակադեմպինգային քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արա Պետրոսյանն այսօր ասել է, որ Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու Ճանապարհային քարտեզով նախատեսված է միանալ հակադեմփինգային քաղաքականության ոլորտը կարգավորող մեկ համաձայնագրի, որը «մեր օրենսդրության հետ որեւէ հակասություն չունի»:

Անդրադառնալով ՄՄ տարածքում որոշակիորեն պաշտպանված ապրանքներին` Արա Պետրոսյանը նկատել է, որ դրանք ունեն նաեւ այլընտրանքային շուկաներ. «Մեր տնտեսվարող սուբյեկտները չեն բերում դրանք այն շուկաներից, որի նկատմամբ ՄՄ-ն պաշտպանություն ունի»,- ասել է նա եւ նշել, որ «այս ուղղությամբ աշխատանք է տարվել  նաեւ մասնավոր հատվածի հետ, եւ որեւէ ռիսկ տնտեսվարող սուբյեկտներն այս համաձայնագրին միանալու դեպքում չեն տեսնում»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ, ՄՄ-ին անդամակցելու մտավոր սեփականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Անդրանիկ Խաչիկյանի փոխանցմամբ, մտավոր սեփականության ոլորտում ՄՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է միանալ 2 ` Մտավոր սեփականության իրավունքի պահպանության եւ պաշտպանության բնագավառի միասնական սկզբունքների, ինչպես նաեւ Մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի մասին  համաձայնագրերին:

 «Մտավոր սեփականության ոլորտի հիմնական սկզբունքները սահմանված են մի շարք միջազգային պայմանագրերով, իսկ առաջին համաձայնագրի հիմնական սկզբունքները համընկնում են միջազգային մոտեցումներին եւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դրույթներին»,- ասել է Անդրանիկ Խաչիկյանը:

Հարցին, թե ՄՄ անդամ երկրների միջեւ ինչպե՞ս է կարգավորվելու նախկին ԽՍՀՄ-ից մնացած նույն ապրանքային նշաններն ունեցող ապրանքների տեղաշարժը` Անդրանիկ Խաչիկյանը նշել է, որ  ապրանքային նշաններն ունեն տարածքային սահմանափակում, գործում են այն երկրում, որի օրենսդրությամբ ամրագրվել են. «Հետեւաբար, եթե ՄՄ անդամ երկու երկրներն ունեն նույն ապարանքային նշանով գրանցված ապրանք, ապա մի երկրից մյուսը վերոնշյալ ապրանքը չի կարող տեղափոխվել առանց մյուս երկրում նույն ապարանքային նշանի իրավատիրոջ համաձայնության»,- ասել է նա:

Դիտում՝ 1293
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW