ԱՄՆ-ն կհատկացնի $ 255 հազար Հայաստանի ազգային բրենդի մշակման համար

20.02.2014 | 18:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի ազգային բրենդի ռազմավարության մշակման նպատակով ԱՄՆ-ն կհատկացնի  $255 հազար աջակցություն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կառավարությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջեւ ստորագրվել է Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր:

Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ ԱՄՆ ՄԶԳ երեւանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:

Այնուհետեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ ամերիկյան GK Brand ընկերության միջեւ կնքվել է Ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ պայմանագիր:  Այն ստորագրել են Արման Խաչատուրյանը եւ ամերիկյան ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանը:  

Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման ուղղությամբ: GK Brand ընկերությունը կներկայացնի երկրի բրենդավորման մրցունակ ռազմավարություն:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարեւորել է ստորագրված փաստաթղթերն ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների համար:

«Կառավարությունների մակարդակով ստորագրված այս համաձայնագրի նպատակը միջոցների տրամադրումն է հիմնադրամին՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու համար: ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել ՀՀ-ին՝ զբոսաշրջության զարգացման գործում, եւ այսօվա համաձայնագիրն ուղղված է այդ նպատակին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ջոն Հեֆերնը:    

Վազգեն Քալայջյանը  որպես ամերիկյան ընկերության ներկայացուցիչ, նշել է, որ մեծ ուրախությամբ է ստանձնում իր առաքելությունը, որն ուղղված կլինի Հայաստանը միջազգային գլոբալ շուկայում ներկայացնելուն:

Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի խոսքերով, Հայաստանի բրենդի մշակման գործում կներգրավվեն հասարակության բոլոր շերտերը:

Դիտում՝ 1354
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW