ՎՏԲ-Հայաստան Բանկը կվարկավորի բուժաշխատակիցներին հատուկ պայմաններով

18.02.2014 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ՀՀ առողջապահության ոլորտի աշխատակիցներին օգտվել վարկավորման ձեռնտու պայմաններից:

Ինչպես հայտնել են Բանկում, բուժհաստատությունների բոլոր բժիշկները, ղեկավար ադմինիստրատիվ կազմն ու բուժքույրերը՝ անկախ եկամտի չափից, կարող են արագ եւ հեշտ ձեւակերպել սպառողական վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում առանց գրավի ապահովման` ներկայացնելով միայն անձնագիր եւ սոցիալական քարտ:  

Վարկի տրամադրման միակ պայմանը գրանցված աշխատավարձն է:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր նախաձեռնությունն ուղղված է երկրի բժիշկների ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը: Մենք ձգտում ենք դարձնել վարկային ռեսուրսներն ավելի մատչելի առողջապահության ոլորտի աշխատակիցների համար` առավելագույնս պարզեցնելով դրանց տրամադրման գործընթացը եւ հասանելի դարձնելով ժամանակակից ֆինանսական գործիքները: Հույս ունենք, այս առաջարկը կդառնա լավ հնարավորություն երկրի բնակչության կարեւոր սեգմենտի ծրագրերի իրականացման համար»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 3687

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW