Որոտանի ամերիկյան սեփականատերը Իրանի հետ չի գործակցելու

17.02.2014 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Որոտանի կասկադի սեփականատեր ամերիկյան Քոնտուր Գլոբալ ընկերությունը չի բացառում,  որ կարող է ընդլայնել համալիրը:

Այս մասին Մեդիամաքս-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է «Քոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին:

«Որոտանի գնումը ամերիկյան մասնավոր ընկերության ամենախոշոր ներդրումն է Հայաստանի պատմության մեջ եւ ամերիկյան առաջին ներդրումն է Հայաստանի էներգետիկ ոլորտում: Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրն ապահովում է Հայաստանի էներգետիկ համակարգի հզորության 15 %-ը, եւ կարող է բավարար էներգիա մատակարարել շուրջ 250 հազար ընտանիքներին: Մենք հանձնառու ենք ապահովել համալիրի անխափան աշխատանքը: Ընկերությունը ոչ միայն ոգեւորված է բիզնես հնարավորություններով, այլեւ գիտակցում է իր ստանձնած պատասխանատվությունը, եւ մենք կանենք հնարավոր ամեն ինչ` Հայաստանի էներգետիկ անվտանգությանն աջակցելու համար:

Մենք նաեւ գիտակցում ենք, որ կան համալիրի ընդլայնման հնարավորություններ եւ ՀՀ կառավարությունը խնդրել է, որպեսզի մենք դիտարկենք դրա տնտեսական նպատակահարմարությունը: Մենք դա կանենք իր ժամանակին, եւ եթե այն ապացուցի իր պիտանելիությունը, ապա չի բացառվում համալիրի ընդլայնումը առաջիկա տարիներին», - ասել է Գարի Լիվսլին:

Նա բացառել է Որոտանի համագործակցության հնարավորությունը Իրանի հետ:

««Քոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը չի մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության հետ էներգիայի վաճառքի կամ փոխանակման հետ կապված որեւէ գործարքի: Որպես ԱՄՆ-ում տեղակայված եւ Միացյալ Նահանգներից տարածքից դուրս ներդրումներ իրականացնող ընկերություն, մենք պարտավոր ենք հետեւել ԱՄՆ օրենքներին եւ ԱՄՆ կառավարության որոշումներին», - ասել է Գարի Լիվսլին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 2128

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW