Անկախանալով` Շոտլանդիան կզրկվի ֆունտ ստերլինգից

13.02.2014 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը չի խրախուսի Շոտլանդիայի կողմից ֆունտ ստերլինգի օգտագործումը որպես հիմնական արժույթ անկախության հռչակման դեպքում:   

Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, վկայակոչելով Bloobmerg-ը, այդ մասին հայտարարել է Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը` նշելով, որ «եթե Շոտլանդիան հեռանա Լոնդոնից, կհեռանա նաեւ ֆունտից: Միասնական արժույթի պահպանումը չի ապահովի ոչ Շոտլանդիայի, որ Բրիտանիայի մյուս մասերի տնտեսական պաշտպանվածությունը: Ընդհակառակը, այն մեզ համար աշխատատեղեր եւ գումարներ կարժենա»:

Նա նշել է նաեւ, որ Լոնդոնի ֆինանսական ու հարկային քաղաքականությունը չպետք է կախված լինի Շոտլանդիայից:

Նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը բոլոր բրիտանացիներին կոչ էր արել թույլ չտալ երկրի փլուզումը եւ Շոտլանդիայի անջատումը, որը գտնվում է Միացյալ Թագավորության կազմում 1707 թվականից:

Ավելի վաղ Շոտլանդիայի իշխանությունները հայտարարել էին, որ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուց հետո մտադիր են պահպանել բրիտանական ֆունտը որպես իրենց ազգային արժույթ:   

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նախանշված է 2014թ. սեպտեմբերի 18-ին:  

Դիտում՝ 3520

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW