«Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի լրամշակված նախագիծը կներկայացվի ԱԺ

13.02.2014 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս օրենքը սահմանում է տրանսֆերային գնագոյացման հասկացությունը, մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, ինչպես նաեւ կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները :

Սույն օրենքի գործողությունը տարածվում է ՀՀ այն հարկ վճարողների վրա, որոնց նախորդ հաշվետու տարվա ընթացքում իրացման շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դրամը, կամ նախորդ հաշվետու տարվա վերջի դրությամբ զուտ ակտիվները գերազանցել են 1 մլրդ դրամը, կամ հաշվետու տարվա ընթացքում հանդիսացել է այնպիսի վերահսկվող գործարքի կողմ, որի գումարը գերազանցել է 1 մլրդ դրամը:

«Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի լրամշակված նախագիծը կներկայացվի Ազգային ժողով:


Դիտում՝ 2622

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW