Առէկսիմբանկն ամփոփել է 2013-ին իրականացրած սոցիալական ծրագրերը

13.02.2014 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013 թ-ին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն ակտիվորեն շարունակել է իր սոցիալական պարտականությունների իրագործումը բնակչության շրջանում՝ «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով:   

Մասնավորապես, «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) թվով 20 երեխա ապահովվել է ամսական անվճար սննդով:

Սիրիայի հայկական համայնքի աջակցության ծրագրի շրջանակներում բանկը ֆինանսավորել է Հայաստան ժամանած երեխաների ամառային հանգստի կազմակերպման տրանսպորտային ծախսերը, ինչպես նաեւ ցուցաբերել ֆինանսական աջակցություն անապահով ընտանիքների երկու երեխաների վիրահատական բուժման համար:

Բանկը նաեւ իր վրա է վերցրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի կիրակնօրյա հայկական դպրոցների համար հայերեն լեզվի դասագրքի տպագրական ծախսերը:  

«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի շրջանակներում ամեն տարի Առէկսիմբանկը շնորհում է միանվագ կրթաթոշակներ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներին: 2013թ. բանկի կողմից շահած կրթաթոշակով Միքայել Մալխասյանը տպագրել է «Օշական» վերնագրով գիրքը, որը նվիրված է հայ գրատպության հիմնադրման 500 ամյակին:

Ակցիայի շրջանակներում բանկը համագործակցում է «ԱՐՄԱԿԱԴ» Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիայի հետ` 2013 թվականին նվիրաբերելով iPad:

Տարիներ շարունակ բանկի հաճախորդն է հանդիսանում 102-րդ ռուսական ռազմական բազան: 2013թ. բանկը վերջինիս նվիրեց EPSON պրոյեկտոր եւ մոնիտոր, ինչպես նաեւ ձեռք բերեց խոհանոցային կահույք Գյումրի քաղաքի ՌԴ ՊՆ թիվ 19 միջնակարգ դպրոցի համար:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ակտիվորեն համագործակցում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ` մշակութային եւ հասարակական միջոցառումների կազմակերպման աջակցության նպատակով:

Բանկը չի մոռանում նաեւ իր նախկին աշխատակիցներին: Ամեն տարի Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ Հայաստանի բանկային աշխատողների արհմիության հետ համատեղ Առէկսիմբանկը նյութական օգնություն է հատկացնում ֆինանսական ոլորտի վետերաններին:  

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը հետագայում եւս հոգ կտանի բնակչության սոցիալապես անապահով խավերի մասին` ակտիվ մասնակցություն ցուցաբերելով երկրի ու նրա քաղաքացիների կյանքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 3121
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW