Քաղաքական եւ սոցիալական խորհրդատվությունների «Այ Փի Էս Սի» ինստիտուտի կողմից անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ ՎՏԲ-ն ամենաճանաչված բրենդն է Հայաստանի բանկային շուկայում:Հարցումն անցկացվել է 2013թ. դեկտեմբերին Երեւանում եւ Հայաստանի 4 խոշոր քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում եւ Դիլիջանում: Հարցմանը մասնակցել է 1200 մարդ: Հարցվողների ընտրությունը իրականացվել է պատահականության սկզբունքով` հաշվի առնելով այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են ընտանիքի եկամուտը (50 հազ. դրամ եւ ավելին), տարիքը (18-ից 55 տարեկան) եւ այլն: Ըստ հարցման արդյունքների՝ նշված ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ շրջաններում ու Երեւանում բացարձակ առաջատար է բրենդի իմացության բոլոր ցուցանիշներով, որոնք ներառում են Top of Mind չափանիշը` բանկերի բրենդի առաջին ինքնաբուխ նշումը, ինքնաբուխ իմացությունը, ընդհանուր ինքնաբուխ իմացությունն ու հուշմամբ իմացությունը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը, 2013թ. հուլիսին անցկացված հարցման նույն ցուցանիշի համեմատ, աճ է արձանագրել: Մասնավորապես, հարցվածները առաջինը հանպատրաստից առավել հաճախ նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը: Ընդհանուր ինքնաբուխ իմացության ցուցանիշով, որը ներառում է ինքնաբուխ կերպով ՎՏԲ-Հայաստան Բանկը նշած հարցվածների տոկոսային ցուցիչը եւ Top of Mind ցուցիչը, բանկը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում: Այդ ցուցանիշը կազմել է 56.9%, ինչը 15.6%-ով գերազանցում է ամենամոտ մրցակցի ցուցանիշը: Բանկը ստացել է հարցվածների ամենաշատ քանակությամբ դրական գնահատականները. նրանց 61.4%-ը գնահատել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեությունը 10-բալանոց սանդղակի 7-10 բալով: Որպես ՀՀ ամենավստահելի բանկ շարունակում է ընկալվել ՎՏԲ-Հայաստան Բանկը: Վստահելիության ցուցանիշը կազմել է 20.4%, այն գրեթե կրկնակի գերազանցում է ամենամոտ մրցակցի ցուցանիշը: Սա նշանակում է, որ հարցվածների 20.4%-ը նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես ՀՀ ամենավստահելի բանկ: «ՎՏԲ-Հայաստան Բանկը ոչ միայն պահպանել է առաջատարի իր դիրքերը ՎՏԲ բրենդի իմացության բոլոր ցուցանիշներով, այլեւ բարելավել է այն անցած կես տարվա ընթացքում: Մենք հաջողությամբ ենք իրականացնում բիզնեսի զարգացման եւ իմիջի ձեւավորման մեր ռազմավարությունը: Այսուհետ նույնպես շարունակելու ենք դինամիկ զարգացումը` վստահորեն հասնելով մեր առջեւ դրված նպատակներին»,- նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 3978