Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության եւ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում հայկական 6 գինեգործական ընկերություններ կմասնակցեն ս.թ. փետրվարի 10-14-ը Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո-2014» ամենամյա սննդի, խմիչքների եւ դրանց արտադրության հումքի 21-րդ միջազգային ցուցահանդեսին: «Սեմինա Քընսալթինգ», «Մանչո Գրուպ», «Մեծ Սյունիք», «Մարան», «Հին Արենի» եւ «Անուշ-1» ընկերությունները հանդես կգան միասնական հայկական տաղավարում՝ «Հայաստանի գինիներ» խորագրի ներքո եւ կներկայացնեն «Արմավիր Վինյարդս», «Աստաֆյան», «Մաթեւոսյան Վայն», «Մարան», «Հին Արենի», «Դոմեն Ավետիսյան» ապրանքանիշերը: Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական եւ համաֆինանսավորման աշխատանքներն իրականացնում են Զարգացման հայկական գործակալությունը եւ Արդյունաբերական զարգացման հիմնադրամը:«ՊրոդԷքսպո»-ն համարվում է Ռուսաստանի Դաշնության եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսը: Tweet Դիտում՝ 1842