Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանխատեսումների համաձայն, Մաքսային միությանը անդամակցելուց հետո գնաճային ճնշումները Հայաստանում կկազմեն առավելագույնը 1,5%:Այսօր այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, որ ՄՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանում աննախադեպ գնաճ է արձանագրվելու:Նախարարը նշել է, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:Վահրամ Ավանեսյանը հիշեցրել է, որ 11 հազար ապրանքատեսակների 60%-ը Մաքսային Միությունում ավելի բարձր մաքսատուրք ունի, քան Հայաստանում: Բայց, ասել է նա, դա չի նշանակում, որ Հայաստանի համար այդ ապրանքների 60%-ը թանկանալու է: Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստում է մի շարք ապրանքատեսակների ցանկ, որի շուրջ բանակցություններ կվարվեն Մաքսային միության անդամների հետ: Բանակցությունների դրական ավարտի դեպքում այդ ապրանքատեսակների համար կսահմանվեն բացառություններ, այսինքն` դրանց մաքսատուրքերը չեն փոխվի: Tweet Դիտում՝ 4606