Կոռուպցիան ԵՄ տնտեսությանը տարեկան հասցնում է 120 մլրդ եվրոյի վնաս

06.02.2014 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրոպական հանձնաժողովի նոր զեկույցի համաձայն, կոռուպցիան Եվրոպական Միության (ԵՄ) տնտեսությանը հասցնում է տարեկան 120 մլրդ եվրոյի վնաս:

Այս մասին է վկայում ներքին քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմի պատրաստած ԵՄ հակակոռուպցիոն առաջին զեկույցը, որտեղ ներկայացված է ԵՄ անդամ 28 երկրներում կոռուպցիայի մակարդակի մասին տեղեկատվությունը:  

«Եվրոպայում կոռուպցիայի ծավալներն ապշեցնում են: Կոռուպցիան նվազեցնում է ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը, դրա պատճառով  ռեսուրսները դուրս են գալիս օրինական տնտեսությունից, հանգեցնելով տնտեսության զարգացման կանգին» - նշում է Սեսիլիա Մալմսթրեմը:

Eurobarometer-ի վերջին հարցման համաձայն, եվրոպացիների 56 %-ը կարծում է, որ կոռուպցիայի մակարդակն իրենց երկրում աճել է վերջին երեք տարիների ընթացքում: 12 եվրոպացիներից մեկը նախորդ տարվա ընթացքում առնչվել է կոռուպցիոն երեւույթի:  

Դիտում՝ 1801

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW