Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունն ամփոփեց ուսանողական մրցույթի արդյունքները:Հաղթող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Աննա Ղալայանը: Նա ստացավ գլխավոր մրցանակը` 300.000 դրամ եւ ստաժավորում անցնելու հնարավորություն Մոսկվայում՝ Ռոսգոսստրախ մայր ընկերությունում: Աննա Ղալայանը կարող է ունկնդրել նաեւ մասնագիտական դասընթաց՝ Մոսկվայի առաջատար բուհերից մեկում: 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողուհի Գայանե Ասատրյանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Լուսինե Խաչատրյանը համապատասխանաբար ստացան 200 000 եւ 100 000 դրամ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Լեւոն Քոչարյանը ստացավ մասնակցի պատվոգիր:Հաղթողներին շնորհավորեց Ռոսգոսստրախ Արմենիա ընկերության անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբաթցյանը: Նա ասաց. «Ուսանողներին աջակցելը մեր ընկերության բիզնես-մշակույթի մասն է: Հայաստանում հիմնադրման առաջին օրվանից մենք ուսանողներին տրամադրում ենք անվանական կրթաթոշակներ, կազմակերպել ենք ավելի քան 1000 ուսանողի ստաժավորում, որոնցից շատերը դարձել են մեր ընկերության աշխատակիցները»: Tweet Դիտում՝ 6245