Նախօրեին Աշտարակում կայացել է Արդշինինվեստբանկի վերանորոգված եւ նորացված «Աշտարակ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը: «Աշտարակ» մասնայուղը տեղակայված է ք. Աշտարակ, Ն. Սիսակյանի 25/33 հասցեում:Մասնաճյուղի վերաբացմանը ներկա էին Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, բանկի հաճախորդներ եւ ղեկավարներ:Ինչպես նշել է Մհեր Գրիգորյանը, նորացված «Աշտարակ» մասնաճյուղի վերաբացումը վաճառքների ցանցի արդիականացման եւ ընդլայնմանն ուղղված համալիր միջոցառումների փուլերից մեկն է:«Հատուկ ուշադրություն դարձնելով գործունեությանը մարզերում` Բանկի ղեկավարությունը մայրաքաղաքային մասնաճյուղերին զուգահեռ հավասարաչափ զարգացնում է նաեւ մարզային մասնաճյուղերը: Վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգվել եւ համապատասխանեցվել են հաճախորդների սպասարկման ժամանակակից չափանիշներին ինչպես Երեւան քաղաքի, այնպես էլ Հայաստանի մարզերի բազմաթիվ մասնաճյուղեր: Մեզ համար ամենակարեւորը բարձր չափանիշներին համապատասխանող ծառայությունների մատուցում ապահովելն է»,- նշել է Մհեր Գրիգորյանը:Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմիզացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Արդշինինվեստբանկի ֆիրմային ոճին:Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը` իր 55 մասնաճյուղերով, խոշորագույներից է հանրապետությունում: Tweet Դիտում՝ 8561