Ամերիաբանկի աշխատակիցները մասնակցել են «Կայուն էներգետիկա» ծրագրի սեմինարին

04.02.2014 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկի մասնագետներն ամրապնդում են գիտելիքները էներգախնայող համակարգերի ներդրումային նախագծերի ֆինանսավորման ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, վերջերս INOGATE-ի «Կայուն էներգետիկա» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է էներգախնայող համակարգերի ներդումային նախագծերի ֆինանսավորման  վերաբերյալ սեմինար, որին մասնակցել են Ամերիաբանկի աշխատակիցները: Սեմինարն ընդգրկել է «Էներգաարդյունավետություն», «Վերականգնվող էներգիա», «Կլիմայի փոփոխություններ», «Կայուն էներգետիկ զարգացում» թեմաները:

«Սա յուրօրինակ հնարավորություն էր Բանկի մասնագետների համար` ծանոթանալու միջազգային փորձին ավստրիական ERSTE BANK-ի օրինակով, ինչպես նաեւ իրականացնել փորձի փոխանակում` գործնական պարապմունքների միջոցով»,- ասվում է Ամերիաբանկի մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Սեմինարի ընթացքում INOGATE-ի փորձագետները ներկայացրել են վերոնշյալ ոլորտում որոշումների կայացման եւ ամենօրյա աշխատանքի հաջող կազմակերպման նոր գործիքները, որոնք, ըստ բանկի մամուլի ծառայության,  կբարձրացնեն Ամերիաբանկի աշխատակիցների կողմից էներգախնայող համակարգերի ներդումային նախագծերին առնչվող ֆինանսական ծրագրերի արդյունավետ կառավարման հմտությունը,  կնպաստեն  մասնագիտական ներուժի ամրապնդմանը, տեղեկացվածությունը էներգաարդյունավետության նշանակության եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին ու կկիրառվեն հաճախորդների հետ պրակտիկ աշխատանքում:

Մասնավորապես, բանկային փորձագետ Վեռնեռ Ուեյս-Ռաաբլը ներկայացրել է ERSTE BANK-ի փորձը վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորման ոլորտում` առանձնակի ուշադրություն հրավիրելով նախագծման եւ շահագործման փուլում առկա ռիսկերի, դրանց նվազեցման մեխանիզմների, նախագծերի ֆինանսավորման առանձնահատկությունների, ֆինանսատնտեսական հիմնավորման եւ ֆինանսավորմանն առնչվող այլ հարցերի վրա:

«Մեր հիմնական նպատակն է բարելավել էներգախնայող համակարգերի ներդրումային միջավայրը: Այսպիսով, մենք սովորեցնում ենք բանկային համակարգի մասնագետներին տիրապետել որոշակի գործիքների, որոնք կօգնեն ներդրումներն առավել արագ ուղղել էներգախնայող համակարգերի ոլորտ»,- նշել է Կայուն էներգետիկայի գծով առանցքային մասնագետ Լարրի Գուդը:

Դիտում՝ 2023
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW