«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը զբաղեցրել է երկրորդ տեղը Forbes ամսագրի ռուսական տարբերակի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2014» վարկանիշում: Վարկանիշում ներկայացված են Ռուսաստանի տարածքում գտնվող առեւտրային անշարժ գույքի տեղացի եւ արտասահմանցի սեփականատերեր: Մասնակցի տեղը որոշվում է այն եկամտով, որը կարող էր նրան բերել անշարժ գույքը 2013 թվականին: Այլ բիզնեսներից ստացված եկամուտները հաշվի չեն առնվում: Վարկանիշի համաձայն, անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի ստացած եկամուտը կազմել է $960 մլն: Սամվել Կարապետյանի ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը 2013թ. կազմել է $910 մլն, որից շուրջ $600 մլն-ը բաժին է ընկել Մոսկվայում գտնվող օբյեկտներին: Forbes-ի «Ռուսաստանի ամենահարուստ գործարարները» վարկանիշում Սամվել Կարապետյանը $ 3,8 մլրդ կարողությամբ զբաղեցնում է 29-րդ տեղը: «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2014» վարկանիշի վերջին` 30-րդ տեղը զբաղեցնում է «Լեգիոն Դեւելոպմենտ» ընկերությունը, որի սեփականատերը Դանիլ Խաչատուրովն է: Tweet Դիտում՝ 9888