Ամերիաբանկն ամփոփել է 2013-ի արդյունքները

31.01.2014 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկի զուտ շահույթը 2013թ. վերջի դրությամբ կազմել է 6.2 մլրդ դրամ, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 13%:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ներկայացնելով 2013-ի գործունեության արդյունքները, հայտնել է, որ բանկի ակտիվները նախորդ տարի աճել են 29%-ով` կազմելով ավելի քան 315 մլրդ դրամ, ի տարբերություն ընդհանուր բանկային համակարգի աճին, որը կազմել է 23%:

Պարտավորություններն աճել են 32.6 %-ով` կազմելով 276 մլրդ դրամ:

Արտակ Հանեսյանի խոսքերով, բանկի վարկային պորտֆելը 2013 թ-ին աճել է շուրջ 21%-ով` կազմելով ավելի քան 176 մլրդ դրամ, իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերն աճել են շուրջ 58%-ով` կազմելով ավելի քան 33 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է ցպահանջ պարտավորությունների աճին, ապա այն կազմել է 46% (61.6 մլրդ դրամ): Հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել են 35%-ով` տարեվերջին կազմելով 170 մլրդ դրամ: Ժամկետային ավանդների աճը կազմել է 29% (108.3 մլրդ դրամ): ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 45%-ով` կազմելով 68 մլրդ դրամ:

Նախորդ տարի Ամերիաբանկն արժանացել է նաեւ մի շարք մրցանակների: Դրանցից են  Financial Times հեղինակավոր կազմակերպության The Banker ամսագրի վարկածով Հայաստանի 2013թ. Տարվա լավագույն բանկ, ինչպես նաեւ Corporate International ամսագրի կողմից ֆակտորինգային գործառնությունների գծով 2013 թ-ի Հայաստանի լավագույն բանկ մրցանակները:

Արտակ Հանեսյանը նաեւ տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում կնքվել են պայմանագրեր, որոնց ընդհանուր արժողությունը կազմում է $42 մլն:

 «2014-ին նախատեսում ենք ակտիվների աճ՝ 10%-ի շրջանակներում, վարկային ներդրումների աճ 22%-ով, ժամկետային ավանդների աճ 8%-ով: Նախատեսում ենք այս տարվա ընթացքում Ամերիաբանկի եւս երկու մասնաճյուղ բացել»,- եզրափակել է Արտակ Հանեսյանը:

Դիտում՝ 2325
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW