Ֆինհաշտարարի գրասենյակն ընտրել է լավագույն համագործակցողներին

30.01.2014 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից 2013 թ.-ի արդյունքներով լավագույն համագործակցող բանկեր են ճանաչվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը, իսկ լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություններ՝ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ-ն եւ Նաիրի Ինշուրանսը:

«Այս կազմակերպություններն ընտրելիս հիմք են ընդունվել մի շարք չափանիշներ, այդ թվում՝ գործերի քննման ընթացքում կազմակերպության համագործակցության որակը, քննած գործերի մեջ հաշտեցման ելքով գործերի տեսակարար կշիռը եւ մի շարք այլ հանգամանքեր»,- հայտարարել է Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

Բանկային ոլորտում լավագույն համագործակցող աշխատակից է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկի իրավաբան Հեղինե Մելքումյանը, իսկ ապահովագրական ոլորտում՝ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ-ի փոխտնօրեն Ստեփան Մինասյանը:

Դիտում՝ 38140

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW