Ազատ տնտեսական գոտին բովանդակություն է ձեռք բերում, ասել է վարչապետը

30.01.2014 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ «Ալյանս» ազատ տնտեսական գոտին աստիճանաբար բովանդակություն է ձեռք բերում:

ՀՀ կառավարությունն այսօր «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել է շահագործողի թույլտվություն ռոբոտաշինության արտադրության իրականացման համար:

«Արդեն հաստատվել են բավական լուրջ ծրագրեր: Հայկական պլանշետներից հետո, որոնց արտադրությունը սկսվելու է այս տարի, սա համանման երկրորդ լուրջ ծրագիրն է», - ասել է վարչապետը:

ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանն ասել է, որ ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն է տալիս ներգրավել ներդրումներ, խթանել բարձր եւ ՏՏ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը:

Դիտում՝ 1471

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW