ՎՏԲ խումբը «ՄուլտիԿարտա» պրոցեսինգային ընկերության հետ համատեղ հայտարարել է Windows Phone համակարգով աշխատող սարքերի համար բանկոմատների բջջային գեոլոկացիայի ծառայության ներդրման մասին: «ՎՏԲ բանկոմատներ» հավելվածը, որի միջոցով կարելի է ստանալ տեղեկություն մոտակա բանկոմատների գտնվելու վայրի մասին, տարածվում է ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատային ցանցի վրա:Մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են անվճար ներբեռնել հավելվածը Windows Phone խանութից եւ գտնել ՎՏԲ Խմբի իրենց անհրաժեշտ բանկոմատը ԱՊՀ երկրներում ու Վրաստանում: Նախկինում նմանատիպ ծառայություն առաջարկվում էր միայն Android եւ iOS համակարգերից օգտվողներին, եւ մինչ օրս ծառայությունից օգտվել է ավելի քան 71 000 մարդ:Հաշվի առնելով վերջին թարմացումները` հաճախորդներին հասանելի է ՎՏԲ խմբի ավելի քան 10 հազ. բանկոմատների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն:Ծառայությունը թույլ է տալիս բջջային հեռախոսի կամ սմարթֆոնի միջոցով առցանց գտնել մոտակա աշխատող բանկոմատը, ստանալ տեղեկություն դրա աշխատանքային ժամերի եւ հասանելի ծառայությունների մասին, ինչպես նաեւ իմանալ` ինչպես հետիոտն կամ ավտոմեքենայով հասնել դրան:Նոր հավելվածից օգտվելու համար պետք է հեռախոսի «Խանութ» հավելվածի փնտրելու համար նախատեսված պատուհանում հավաքել «ՎՏԲ» բառը եւ, ընտրելով «ՎՏԲ-բանկոմատներ» հավելվածը, ներբեռնել այն կամ միանգամից այդ անել հետեւյալ հղումով:2011թ. հունիսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը իր VISA Gold, VISA Business եւ VISA Platinum քարտապաններին ընձեռում է հնարավորություն ստանալու կանխիկ միջոցներ ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան) եւ Վրաստանում գործող ՎՏԲ խմբի դուստր ընկերությունների բանկոմատների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող սակագբերով: Բացի այդ, Միասնական բանկոմատային ցանցի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը արտերկրում աշխատող եւ հանգստացող հաճախորդներին տրամադրում է ՎՏԲ-Աշխարհ փաթեթային առաջարկը, որը ներառում է Visa Classic դեբետային քարտ` 0% կանխիկացում ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի բանկոմատներում, VTB-Transfer անվճար քարտ, որի միջոցով դրամական փոխանցումը կարելի է ակնթարթորեն մուտքագրել քարտին, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներ ճանապարհորդելու ընթացքում բժշկական եւ ուղեբեռի ապահովագրություն, sms-բանկինգ ծառայություն, որը թույլ է տալիս sms-հաղորդագրությունների միջոցով իրականացնել քարտով կատարվող գործարքների շուրջօրյա վերահսկողություն: Tweet Դիտում՝ 3878