ՀՀ ֆինանսների նախարարն ընդունեց Fitch-ի փորձագետներին
24.01.2014 | 18:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունվարի 24-ին ընդունեց Fitch Ratings վարկանիշային միջազգային կազմակերպության փորձագիտական խմբի անդամներին:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, խումբը Հայաստանում հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում մեր երկրի սուվերեն վարկանիշը գնահատելու նպատակով:
Նախարարի հետ քննարկումների առանցքում պետական ֆինանսների կառավարման համակարգն էր՝ իր առաջնահերթ ուղղություններով ու հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Փորձագետների հետ զրույցում անդրադարձ եղավ այն բոլոր գործոններին, որոնք հաշվի են առնվում սուվերեն վարկանշման գործընթացում:
Նշենք, որ վարկանիշային այս կազմակերպությունը արտարժույթով եւ ազգային արժույթով Հայաստանի` որպես թողարկողի երկարաժամկետ վարկանիշը գնահատել է կայուն կանխատեսմամբ BB-:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: